2004 թվականի դեկտեմբերին իր գործունեությունը սկսեց հիմնովին վերակառուցված և նորագույն սարքավորումներով հագեցված «Նաիրի» բժշկական կենտրոնը:
«Նաիրի» բժշկական կենտրոնի գործունեության կաևորագույն խնդիրն է՝ ապահովել առողջապահության միջազգային չափանիշներին համապատասխան ախտորոշման և բուժման բարձր որակ: Համագործակցությունն աշխարհի առաջատար կլինիկաների և կազմակերպությունների հետ նպաստում է բուժ. սպասարկման անընդմեջ զարգացմանը և ծառայությունների ընդլայմանը՝ բժշկագիտության վերջին նվաճումներին համահունչ:
Կլինիկան հիմնադրվել է 2004թ.-ին:
Մատուցվում են հետևյալ ծառայությունները՝
Զիրկոնդենտ ատամնատեխնիկական լաբորատորիան, որը հաճախորդներին վաղուց է հայտնի ծառայությունների մատուցման բարձր մակարդակով, իտալական Զիրկոնզան ընկերության միակ պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում, և ձեզ է առաջարկում իր որակյալ ծառայությունները:
Զիրկոնյում օքսիդը միակ նյութն է, որից կարելի է ստանալ բնականից ոչնչով չտարբերվող ատամներ. նյութի որակը մեզ ապահովում է ոչ միայն գեղեցկություն, այլ նաև ամրություն, ատամները ձեզ կարող են ծառայել շատ երկար ժամանակ: Զիրկոնը, նույնիսկ շատ ուժեղ հարվածների դեպքում չի ճաքում և չի կոտրվում. զիրկունյում օքսիդը իր ամրությամբ և պատրաստման տեխնոլոգիայով աշխարհում միակն է, որը մեզ թույլ է տալիս պատրաստել կամուրջ ամբողջ բերանի երկայնքով:
Վստահեք Զիրկոն Դենտ ատամնատեխնիկական լաբորատորիային և դուք կունենաք գեղեցիկ ու անկաշկանդ ժպիտ:
«Դիալաբ» ախտորոշիչ լաբորատորիան տարիներ շարունակ առողջապահության ոլորտում իր ուրույն տեղն է զբաղեցրել՝
ներկայացնելով բազմածավալ լաբորատոր ծառայությունների ցանկ:
Ներկայումս, իր փորձով պայմանավորված, որդեգրելով հաջողության քաղաքականությունը՝ «Դիալաբ»-ը իր
գործունեությունը ընդլայնեց բժշկական կենտրոնի շրջանակներում:
Կենտրոնն առաջարկում է մի շարք որակյալ ծառայություններ.
լաբորատոր հետազոտություններ
գործիքային քննություններ
բուժական բազմապրոֆիլ միջամտություններ
Մենք հասանելի ենք հասարակության բոլոր շերտերի համար:
Կատարվում է արյան նմուշառում տնային պայմաններում: